ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր դեպքում Հայաստանը կողջունի Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

Հայաստանն էլ է պատրաստ է ողջունել Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման արտահայտություն արեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցելության ժամանակ արված հայտարարությանը, թե Ռուսաստանը ուրախ կլինի, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Ադրբեջանի ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ կողջունվի, եթե Ադրբեջանը կատարի ԵԱՏՄ թե՛ դիտորդ և թե՛ անդամ պետությունների համար սահմանված պարտավորությունները»,- ասաց Քոչարյանը` մեկնաբանելով, որ դա նշանակում է վերացնել Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակումը, դադարեցնել թշնամական գործողությունները, վերջ տա հայատյացությանը։

«ԵԱՏՄ մասին պայմանագրով անդամ կամ դիտորդ որևէ պետություն չպետք է որևէ քայլ ձեռնարկի ի վնաս այլ անդամ պետությունների կամ Եվրասիական տնտեսական միության։ Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն կերպ մոտենալ ԵԱՏՄ-ին, նա պետք է այդպիսի քայլեր չձեռնարկի»,- ասաց Քոչարյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: