ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցելու

Նոյեմբերի 23-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը:  Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի և նրա ժողովրդի համար:

Յուրաքանչյուր տարի ես ևս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարևորագույն այս  գործում: Ես Արցախի  ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրանք շատ թանկ են ինձ համար և հենց դա է պատճառը, որ Արցախում իմ կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են՝ վերաբնակեցված համայնքների բնակիչներին  դրամական աջակցություն, գյուղտեխնիկայի և մեքենաների նվիրատվություն, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խոշոր գումարների նվիրատվություն:  Իսկ  այս անգամ ես որոշել եմ, հանուն Արցախի  և նրա անվտանգության,  հանդես գալ ևս մեկ խոշորածավալ նախաձեռնությամբ:

Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը:  Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաև այդ զորամասի մշտական ջրամատակարարումը:  Կարծում եմ, յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը: Եվ ուրեմն հանուն մեր բոլորի Արցախի՝  անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության և անվտանգության համար»,- նշել է Ծառուկյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: