ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհայտ անձինք կողոպտել են Լոս Անջելեսում հայերին պատկանող օղու գործարանը

Անհայտ անձինք մտել են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող օղու գործարան և 280 հազար դոլարի օղի գողացել։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով KTLA հեռուստաընկերությանը։

Fog Shots ապրանքանիշով խմիչք արտադրող գործարանի սեփականատերերը հայեր են։

«Չարագործները գողացել են համարյա ամբողջ խմիչքը` 280 հազար ընդհանուր արժեքով 9 հազար շիշ»,- հայտնել է գործարանի սեփականատերերից մեկը` Արտ Ղուկասյանը։

Սեփականատիրոջն անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ ոգելից խմիչքը կարող է վաճառվել անչափահասներին։

«Նրանք այդպես էլ չեն կարողանա իրացնել այդ խմիչքը, որովհետև ոչինչ չեն կարողանա անել այդ ամենի հետ։ Չեն կարող ոչ խանութում վաճառել, ոչ սահմանից դուրս բերել, որովհետև ապրանքային ծածկագրի որոշակի սահմանափակումներ կան»,- ասել է Ղուկասյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: