Լեհաստանի Սեյմը հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել
Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Հանրապետության Սեյմի 52-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն քվեարկությամբ (435 կողմ) ընդունվեց «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնության 650-ամյա տարեդարձի մասին» վերնագրով բանաձև, որով սահմանվում է, որ 2017 թվականի ընթացքում Լեհաստանի հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագավորի կողմից շնորհված արտոնության 650-ամյակը, որով իրավունք էր տրվել Լվովում հիմնել Հայ Առաքելական եկեղեցու թեմ: Բանաձևում նշվում է, որ դարերի ընթացքում, ինչպես նաև հիմա, լեհերի և հայերի միջև փոխհարաբերությունները կարող են օրինակ ծառայել այլ պետությունների և ժողովուրդների համար:Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:
Լեհաստանի Սեյմի բանաձևում նաև գնահատական է տրվում Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը և առանձնահատուկ հարգանք է արտահայտվում նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Լեհաստանի անկախության, այն նվիրյալ քաղաքացիներին, ովքեր ապրել և աշխատել են Լեհաստանի համար:
Լեհաստանի Սեյմի բանաձևում վստահություն է հայտնվում, որ հետագայում ևս լեհերի և հայերի միջև եղբայրական բարեկամությունը պատմության նոր գեղեցիկ էջեր կբացի:
ԼՀ Սեյմի դահլիճում բանաձևի ընդունմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Սենատի նախկին անդամ հայազգի քաղաքական գործիչ Լուկաշ Աբգարովիչը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Վարշավայի և կենտրոնական Լեհաստանի հոգևոր հովիվ, Յուզեֆ Նաումովիչը, Լեհաստանի հայ համայնքի մի շարք այլ ներկայացուցիչներ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 0 կմ/ժ