ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընդունվել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագիրը

ԵՄ անդամ երկրների և կառավարությունների ղկավարները և նրանց գործընկերներն ընդունել են ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագիրը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ազատություն ռադիոյի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:

««Արևելյան գործընկերության»  գագաթաժողովի հռչակագիրն ընդունվել է: Չկա որևէ հարց կամ բողոք»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է «Արևելյան գործընկերության»  գագաթաժողովը՝ Եվրամիության անդամ պետությունների, Արևելյան գործընկերության վեց երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ադրբեջան) ղեկավարների մասնակցությամբ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրաժարվել են մասնակցել գագաթաժողովին:

Հռչակագրի անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: