ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալաթիայում ալևիները բողոքի երթ են կազմակերպել՝ իրենց տների վրա արված նշանների կապակցությամբ

Artigercek.com

Մալաթիայում բնակվող ալևիները բողոքի երթ են կազմակերպել Ջեմալ Գյուրսել թաղամասում ալևիների 13 տների վրա արված նշանների համար ու հայտարարել են. «Երբեք ծնկի չենք եկել, ծնկի չենք գալու»: 

Ինչպես փոխանցում է Akunq.net-ը՝ հղում կատարելով Artigercek.com-ին, Փիրսուլթան Աբդալ մշակութային միության (PSAKD) Մալաթիայի մասնաճյուղի ղեկավար Մեհմեթ Թոփալն ասել է, որ Մարաշի ջարդերի ժամանակ էլ են զոհերի տների վրա նշաններ արվել: Նա նաև նշել է, որ այդ նշանները տեսնելը իրենց չի զարմացրել, քանի որ դա առաջ էլ են տեսել` Մարաշի ջարդերի ժամանակ. այդ առնչությամբ ասել է. «Մենք` ալևիներս, այս նշանը առաջին անգամ չէ, որ տեսնում ենք, ավելի վաղ Էրզինջանում, Անթեփում ու Ադըյամանում էլ ենք տեսել: Այս ամենից այլևս չեն զարմանում: Դեռ մեր հիշողության մեջ վառ են Ադըյամանում դռներին արված նշանների առթիվ Ներքին գործերի նախարարի ասածները: Այդ ժամանակվա նախարարն ասել էր. «Դռների վրա երեխաներն են նշան արել» ու այսպիսով դեպքն համարել աննշան երևույթ: Այնուհետև տեսախցիկների տեսագրությունները ջնջվել էին, իսկ ֆայլերը` թաքցվել: Վաղն էլ Մալաթիայում այս նշաններն անողների վերաբերյալ կասեն. «Անհայտ երեխաների կամ մի չարաճճիի ձեռքի գործն է»: Գիտենք նաև, որ  դեպքը չնչին մի բան կհամարեն  և կթաքցնեն հետքերը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: