ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության հայտարարությունը ՀՀ-ԵՄ նոր Համաձայնագրի վերաբերյալ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Համաձայնագրի ստորագրման առիթով հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական   կազմակերպության վարչության հայտարությունը նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում «Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրման վերաբերյալ 

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ եվրաինտեգրման   գործընթացի համատեքստում`

  • ողջունում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ այն համարելով որոշիչ ՀՀ եվրաինտեգրման  ներկա գործընթացում,
  • վստահություն է հայտնում, որ Համաձայնագիրը կխթանի ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցությունը՝ նպաստելով  Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը,
  • կարևորում է Համաձայնագրում ամրագրված ԵՄ հավասարակշռված  դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված,
  • կարևորում է Համաձայնագրում ամրագրված տարածաշրջանային համագործակցության շրջանակներում անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայության խթանման, բարիդրացիական հարաբերությունների և ժողովրդավարական զարգացման անհրաժեշտությունը,
  • դիտարկում է Համաձայնագրի ստորագրումը՝ որպես ՀՀ կողմից որդեգրված «և-և»-ի քաղաքականության կարևոր հանգրվան և երկու կողմերի դրսևորած բարձր քաղաքական կամքի արդյունք,
  • անընդունելի է համարում ՀՀ ինտեգրացիոն գործընթացները միմյանց հակադրելու ցանկացած փորձ,
  • համոզմունք է հայտնում, որ նոր Համաձայնագիրը հզոր խթան կհաղորդի ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ կյանքի կոչելով ոլորտային համագործակցության Համաձայնագրում ամրագրված հստակ շրջանակները,
  • հույս է հայտնում, որ Համաձայնագրի ստորագրումն իր նպաստը կբերի ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին,
  • ամրագրում է, որ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է շարունակել իր ակտիվ աշխատանքը եվրաինտեգրման, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տարածման, քաղաքացիական հասարակության կայացման ուղղություններով, այդ թվում՝ Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի շրջանակներում:

Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն կոչ է անում.

ՀՀ իշխանություններին.

  • կազմակերպել ՀՀ Ազգային ժողովի կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս կարճ ժամկետներում,
  • ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Համաձայնագրի արագ և արդյունավետ իրականացման համար,
  • նպաստել Համաձայնագրով նախատեսվող Գործընկերության խորհրդի և Գործընկերության կոմիտեի աշխատանքների արագ և արդյունավետ մեկնարկին,
  • օգտագործել Համաձայնագրով նախատեսվող Խորհրդարանական գործընկերության կոմիտեն և նրա լիազորությունները՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կյանքի կոչման և կյանքի տարբեր ոլորտներում եվրոպական փորձի տեղայնացման նպատակով,
  • նպաստել Համաձայնագրի բովանդակության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը՝ փոխգործակցելով քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ,
  •  նպաստել Համաձայնագրի իրականացման գործընթացի թափանցիկության ապահովմանը՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների ներգրավման միջոցով, այդ թվում՝ Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի շրջանակներում,
  • Համաձայնագրի իրականացման գործընթացում պետության և հանրության շահերին անմիջականորեն առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացը դարձնել առավել մասնակցային, կանխատեսելի և ընկալելի,
  • ակտիվացնել  ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանն առնչվող գործընթացները,
  • չսահմանափակվել միայն Համաձայնագրում ամրագրված դրույթներով և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում ցուցաբերել նաև նախաձեռնողականություն՝ առավել խորացնելով երկկողմ կապերը:

ԵՄ ղեկավարությանը և անդամ երկրների կառավարություններին.

  • կազմակերպել ազգային խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս կարճ ժամկետներում,
  • ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Համաձայնագրի արագ և արդյունավետ իրականացման համար՝ ապահովելով նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավվածութունը գործընթացում,
  • նպաստել Համաձայնագրով նախատեսվող Գործընկերության խորհրդի, Գործընկերության կոմիտեի, Խորհրդարանական գործընկերության կոմիտեի գործունեությանը՝ Համաձայնագրի արդյունավետ իրականացման համատեքստում,
  • ներդնել ջանքեր ՀՀ-ԵՄ ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով հայ-թուրքական սահմանի բացման, ՀՀ-ի ապաշրջափակման ուղղությամբ,
  • ակտիվացնել  ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանն առնչվող գործընթացները:

ՀՀ և ԵՄ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին.  

  • նպաստել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը,
  • հնարավորինս ակտիվ և արդյունավետ ներգրավվել Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակում և ի շահ հանրության օգտագործել դրա ընձեռած հնարավորությունները:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: