ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ, եթե...

zululandobserver.co.za

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ընդդիմությունը կարողանա ապացուցել, որ ինքը կամ իր ընտանիքը օֆշորներում թաքցրած միջոցներ ունի:

«Եթե Թայիփ Էրդողանը մեկ դոլար ունի, ապա դա պետք է ապացուցվի: Եթե դա ապացուցվի, ես մեկ րոպե էլ  չեմ մնա նախագահի  պաշտոնում», - ասել է Էրդողանը` անդրադառնալով ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլուի այն հայտարարությանը, թե Էրդողանի մոտ շրջապատը միլիոնավոր դոլարներ ունի օֆշորային հաշիվներում:

 «Ես հարցնում եմ այդ մարդուն, կա՞ն արդյոք ձեր մեղադրանքներն ապացուցող փաստաթղթեր: Եթե կան, հրապարակեք դրանք և ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է... Եթե դուք դա չանեք, կխոսոտովանեք, որ զրպարտել եք և ներողություն կխնդրեք», - ասել  է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ իր փաստաբանները Քլըչդարօղլուի դեմ հայց են ներկայացրել՝ 1.5 մլն թուրքական լիրայի (մոտ 350 հազար դոլար) չափով բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: