ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ

UNESCO/Ignacio Marin

Նոյեմբերի 27-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկեց «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության անդամ-պետությունների 7-րդ հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման շրջանակներում նոյեմբերի 27-ին կայացան Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամների ընտրությունները: 6 թափուր տեղերի համար իրենց թեկնածությունն էին ներկայացրել 10 պետություններ: Քվեարկության արդյունքում ընտրվեցին հետևյալ անդամները` Իտալիա (48 ձայն), Հայաստան (44), Կամբոջա (43), Ճապոնիա (42), Էլ Սալվադոր (39), Եգիպտոս (32): Հետևապես, Հայաստանը վերընտրվեց 2017-2021թթ. ժամանակահատվածի համար:

Տեղեկանք: 1954թ. Կոնվենցիային կից Երկրորդ արձանագրության շրջանակներում գործող կոմիտեն ունի 12 անդամ:

Հայաստանը դարձել է Կոմիտեի անդամ 2013 թվականին:

Կոմիտեի հիմնական գործառույթներից է Երկրորդ արձանագրության իրականացման համար ղեկավար ցուցումների մշակումը, վերջինիս իրականացման գործընթացի վերահսկումը, անդամ երկրների պարբերական զեկույցների քննարկումը, ինչպես նաև մշակութային արժեքների համար ուժեղացված պաշտպանության կարգավիճակի տրամադրումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: