ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում նավթ և գազ կա. «Ինտեգրալ Պետրոլեում»-ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի հանքավայրերի մասին

Ecolur.org

Հայաստանում նավթ և գազը կա. մասնագետների աշխատանքն ապացուցել է այդ փաստը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է «Ինտեգրալ Պետրոլեում» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը։

2012 թվականից ընկերությունն աշխատում է նավթի և գազի երկրորդ հետազոտական բլոկի վրա։ Հանրապետությունում դրանք վեցն են` ներառյալ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող բլոկերը։

Պետրոսյանի խոսքով՝ 2012 թվականի դեկտեմբերին հետազոտություն անցկացնելու համար արտոնագիր ստանալով` «Ինտեգրալ Պետրոլեումը» սկսեց հեռանկարների գնահատման աշխատանքները։ Ընկերության գլխավոր երկրաբան դարձավ հայտնի հայտնագործող Յ.Ռ. Ղահրամանովը։ Արդեն 2016 թվականի հունվարին ընկերությունը հաշվետվություն ներկայացրեց գազի Կենտրոնական Հոկտեմբերյանի հանքավայրի մասին։ Պահուստների վերջնական գնահատումը դեռ շարունակվում է, քանի որ մասնագետների ջանք ու շատ ժամանակ է պահանջում:

«Ընկերությունը առանձնացրել և շրջագծել է 13 հատված, որտեղ կարող է նավթ և գազ լինել։ Այդ թվում նաև Երևանից 5 կմ–ի վրա գտնվող նավթային հանքավայրը։

Էկոլոգիայի մասին անհանգստանալ այստեղ պետք չէ։ Զարգացած երկրներն արդեն լուծել են այդ խնդիրը` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ավստրալիա, ՄԱԷ, Նորվեգիա, Ավստրիա… Պարզապես պետք է փորձառու հետախուզական ընկերություն գտնել։ Եվ այդպիսի մի ընկերություն մենք գտանք։ Մեզ հետ համաձայնել է համագործակցել «Բելոռուսնևտ» ընկերությունը։ Նրա աշխատակիցները Հայաստանում իրականացվող աշխատանքներին ներգրավվել էին դեռևս 80-ականներին։ Այդ ընկերությունը ոչ միայն պահպանել է ԲԽՍՀ նավթային արդյունաբերության նախարարության ողջ ներուժը, այլև տիրապետել հորատման և արդյունահանման նոր տեխնոլոգիաներին։ Բացի այդ, Բելառուսը մեր դաշնակիցն է, իսկ բելառուսցիները` մեր բարեկամական ժողովուրդը։ Այդ ամենին գումարած այն, որ նրանք հիանալի հետևում են էկոլոգիային։ Մեզ տարան Գոմելի շրջանի իրենց հորատանցքերից մեկը տեսնելու, որն անմիջապես անտառի մեջ էր գտնվում։ Այնտեղ աղտոտման կամ այրման որևէ հետք մենք չնկատեցինք», - ասել է նա։

Աշխատանքները շարունակելու համար «Ինտեգրալ Պետրոլեումը» անհրաժեշտ է համարում կառավարության հետ համագործակցել, քննարկել տեխնիկական, գնային և այլ հարցեր։ Նրանց որոշումը թույլ կտա հիմնավորել արդյունահանման տնտեսական նպատակահարմարությունը և խոշոր ներդրումներ ներգրավել, ավելացրեց Պետրոսյանը։

«Հայաստանը տարեկան շուրջ 1 մլրդ է ծախսում ածխաջրածնային վառելիքի ներկրման համար։ Երկրի ՀՆԱ-ն շուրջ 9 մլրդ է։ Նավթի և գազի մեր հանքավայրերի բացումը և շահագործումը զգալիորեն կնվազեցնի շրջափակումից ստացվող վնասը, կուժեղացնի մեր պաշտպանությունը, կնպաստի հայրենադարձությանը», - եզրափակել է գործարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: