ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երուսաղեմի թաքնված հատվածը. Լապշինը պատմել է հայկական արգելված թաղամասի մասին

Livejournal.com

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Livejournal-ի իր բլոգում պատմել է Երուսաղեմի Հայկական թաղամասի մասին, որն արգելված է համարվում:

Հայկական թաղամասը քաղաքի չորս հիմնական հատվածներից (մուսուլմանական, հրեական ու քրիստոնեական) ամենափոքրն է։

 «Ավելի ճիշտ կլինի ասել, որ անհասանելի է թաղամասի այն հատվածը, որտեղ գտնվում են եկեղեցիները, վանական խցերն ու վանքը, այսինքն` թաղամասի ամենահետաքրքիր մասը», - գրում է Լապշինը:

Այդ վայրը տեսնելու վաղեմի երազանքը Լապշինն իրականացրել է հայ ընկերների ու Սուրբ Հրեշտակապետի եկեղեցու վանահայր` Ղևոնդ Վարդապետի շնորհիվ։

«Արևմուտքից ու հարավից թաղամասը շրջապատված է հին քաղաքի պատերով ու Յաֆֆայի ու Սիոնի դարպասներով, հյուսիսից` քրիստոնեական թաղամասերով, արևելքից` հրեական թաղամասով։ Դա ոչ միայն հին Երուսաղեմի տարածքի ամենափոքր տարածքն է, այլ նաև ամենաքիչ բնակեցվածը։ Ինքներդ տեսեք` մուսուլմանական թաղամասում մոտ 20 հազար մարդ է ապրում, հրեականում` մոտ 12 հազար, քրիստոնեականում (հույներ, կաթոլիկներ, եթովպացիներ) ` ևս վեց հազար, իսկ հայերն ընդամենը 200-ն են», - նշում է նա։

Նա նշում է, որ ընդունված է համարել, որ առաջին անգամ հայերը Երուսաղեմ են եկել գրեթե երկու հազար տարի առաջ`մեր թվարկության առաջին դարում։

«Այն ժամանակ էլ սկսել են կառուցել եկեղեցիներն ու վանքերը, որոնք հիմա չեն պահպանվել, բայց դրանց տեղում այսօր կանգնած վանքերը շատ ավելի նոր չեն. հայերը դրանք կառուցել են XII-XVI դարերում: Ստացվում է, որ Երուսաղեմի հայկական համայնքը կարող է համարվել այդ քաղաքում ապրող քրիստոնյա համայնքներից ամենահինը։ Նաև հետաքրքիր է այն փաստը, որ 1291 թվականին, Խաչակիրների թագավորության անկումից և մուսուլմանների կողմից Սուրբ հողը գրավելուց հետո բոլոր քրիստոնյաները փախել են այստեղից, բացի հայերից։ Վերջիններիս հաջողվել է մուսուլմանների հետ պայմանավորվել, որ նրանք թողնեն իրենց Երուսաղեմում մնալ։ Իհարկե, ոչ այնպես, այլ «անհավատների համար հարկի» դիմաց, սակայն դա թույլ է տվել պահպանել նրանց ներկայությունն ու ունեցվածքը»,- գրում է Լապշինը:

Նրա խոսքով` շատերը սխալմամբ կարծում են, որ Հայկական թաղամասը թաքնված է հզոր պատերի հետևում, բայց դա ամենևին էլ այդպես չէ, քանի որ թաղամասի մի մասը, որտեղ բազմաթիվ հայկական հյուրատներ, խանութներ, ռեստորաններ կան, բաց է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: