ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

mil.am

Նոյեմբերի 30-ին Մինսկում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվատնագության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։

Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհդրի նստաշրջանի օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերին։

Հանդիպմանը քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադրաձ կատարվեց Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նիստի մասնակիցներին զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Համատեղ նիստին անդրադարձ կատարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա կատարելագործմանն առնչվող հարցերին։

Հայկական պատվիրակության անունից ելույթ ունենալով համատեղ նիստին՝ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության քառորդդարյա ուղուն՝ ընդգծելով, որ անցյալ տարի կազմակերպության երևանյան գագաթաժողովին ընդունված «Մինչև 2025թ. ՀԱՊԿ զարգացման հայցեակարգում» հստակ նախանշված են ՀԱՊԿ կազմակերպության հետագա անելիքները։

Նախարար Նալբանդյանը գործընկերներին ներկայացրեց նույն օրը կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի հաստատմանը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը։

Հանդիպման արդյունքներով ստորագրվեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։ 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: