ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում ամեն ինչ չէ որ հարթ է գնում. «Եվրասիանեթ»

«Եվրասիանեթ» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելուն` նշելով, որ այս միջադեպը երկու պետությունների հարաբերությունները կբարդացնի, փոխանցում է Panorama.am-ը: 

Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ էր կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2009թ-ից ի վեր։

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ում իրենց աղբյուրներին գրել էին, որ  Ռուսաստանը Դորոխինի փոխարեն առաջարկել է Գեորգի Զուևի թեկնածությունը, սակայն  Ադրբեջանը չի հաստատել նրա թեկնածությունը։

«Տեղեկություններ կան, որ Զուևը հայամետ դիրքորոշում ունի և դրա համար Ադրբեջանն այն չի հաստատել, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքեց այդ տեղեկությունը։ Ադրբեջանական մամուլում տեղեկություններ կան, որ Բաքուն նման կեպ փորձում է մեսիջ ուղարկել  Մոսկվային, սակայն անհայտ է  մեսիջի բովանդակությունը»,-գրել է «Եվրասիանեթ»-ը։

Ադրբեջանական մամուլն իր հերթին փորձում է հասկանալ դեսպանի թեկնածությունը մերժելու պատճառը։

«Շատերը կարծում  են, որ Զուևը Բաքու է գալիս հատուկ առաքելությամբ՝ չէ՞ որ հաջորդ տարի Ադրբեջանում նախագահական ընտրություններն են և նա կարող է իր առաքելությունն ունենալ այդ հարցում՝ Ռուսաստանի անմիջական միջամտությամբ։ Դորոխինը  հրաժեշտի մասնավորապես գրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը քաղաքական տարբեր շահեր ունեն։ Դորոխինի գաղտնի մեսիջներից կարելի է  հասկանալ, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում ամեն ինչ չէ որ հարթ է գնում, նրանց ճանապարհը քարքարոտ է։  Համենայնդեպս, դեսպանի թեկնածությունը մերժելը հազվադեպ երևույթ է»,-գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: