ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախյան շաբաթ՝ իրանական մամուլում

Իրանագետ Արմեն Իսրայելյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է իրանական մամուլի՝ Արցախի մասին լայն լուսաբանմանը:

Նա մասնավորապես նկատել է.

«Անցած օրերին Արցախը բավականին հետաքրքիր մեկնաբանությամբ էր ներկայացված պարսկերեն հեղինակավոր օրաթերթերում, որոնցից մեկն անդրադարձել էր Արցախի տարածքում գտնվող շիայական պատմամշակութային հուշարձաններին և Արցախի կառավարության կողմից դրանց բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին»:

Շարունակելով իր գրառումը, Իսրայելյանը նշել է.

«Իսկ երկրորդը վերաբերում է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ պարսկերեն «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցին, որտեղ ԱԽ ԱԳ նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Մինսկի խմբի գործունեությանը, ԼՂ հակամարտության հարցում Իրանի դիրքորոշմանը, ապրիլյան պատերազմին՝ այդ համատեքստում շեշտելով, որ Ադրբեջանը, սանձազերծելով պատերազմը, մեծ հարված է հասցրել բանակցային գործընթացին:

Արցախի արտգործնախարարը, հարցազրույցը վարող Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Սալար Սեյֆեդդինիի՝ հակամարտության վերջնական կարգավորման դեպքում որոշ տարածքների հնարավոր վերադարձմանն առնչվող հարցին ի պատասխան, նշել է.

«Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, իհարկե, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, օրինակ՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, այսինքն՝ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրությամբ սահմանված լիազորությունները վերաբերում են ողջ երկրին, այսինքն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնվող բնակավայրում նույն օրենքներն են գործում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: