ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Թուրքական մամուլն անդրադարձել է դերսիմահայերի՝ Հայաստան կատարած այցին

Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստան այցելած մի խումբ դերսիմցիների հայտարարությանը: Մասնավորապես «Sabithaber.com» կայքէջն անդրադառնալով այդ այցին` գրել է, թե իբրև «սուտ է թունջելիցիների այն պնդումը, ըստ որի` Դերսիմի բնակչության կեսը հայեր են»: Այս մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն` թուրքական լրատվամիջոցը հայտնելով, թե Դերսիմից Հայաստան գնացած 9 գյուղապետեր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, նշել է, թե նրանց մեջ են գտնվել նաև Թունջելիի (Դերսիմի ներկայիս պաշտոնական անվանումը-Ակունքի խմբ.) միությունների ֆեդերացիայի նախագահ (Tunceli Dernekleri Federasyonu /DEDEF/) Ահմեթ Բալքըսը և Թունջելիի հայերի և ալևիների բարեկամության միության (DERADOST) նախագահ Սերքան Սարիաթաշը: Նրանք այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան և Մատենադարան:

Սերքան Սարիաթաշը, ըստ աղբյուրի, հայտարարել է. «Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը.  Ցեղասպանությունը պետք է դատապարտեն նաև այն դեռևս չճանաչած մյուս երկրները: Մեծամասամբ ալևիներից բաղկացած Դերսիմի բնակչության որոշակի մասն ունի հայկական ծագում: Պատմական Ծոփք նահանգի մի հատվածը կազմող Թունջելին գտնվում է Վանա լճից հյուսիս-արևմուտք: 20-րդ դարի սկզբին Թունջելիի բնակչության մեծ մասը հայկական էր, տեղանուններն էլ էին հայկական: Թուրքական կառավարության ջանքերով Դերսիմում գտնվող հայկական եկեղեցիներն ավերվել են: Ցեղասպանության տարիներին թունջելիցիները մոտ 40 հազար հայի են ապաստան տվել: Նրանց մեծ մասն ալևի է դարձել: 1915 թ. առաջ Թունջելիում 45 հայկական եկեղեցիներ ու 5 վանքեր կային: Վերջին 2 տարում դերսիմցիներն սկսել են վերադառնալ իրենց հայկական արմատներին: Այսօր Դերսիմում տեղացի հայերի հայրենակցական միություն է գործում»:

Նշենք, որ թեև այդ այցը եղել է վաղուց, սակայն թուրքական մամուլը հարկ է համարել հիմա անդրադառնալ դրան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
   
17.12.2017
   
18.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: