ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շնորհիվ մեր վաստակի ռումինահայությունն այսօր վայելում է երկրի իշխանությունների հարգանքը. Գարեգին Բ-ն

armenianchurch.org

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի և Ռումինիայի միջև բարեկամական հարաբերությունների ու գործակցության առավել ամրապնդման: 
Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դեռևս վաղ միջնադարից ձևավորված հայ-ռումինական սերտ կապերին, ինչպես նաև հայ համայնքի պատմական կարևոր դերակատարությանը Ռումինիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում` նշելով, որ շնորհիվ գովարժան իր վաստակի ռումինահայությունն այսօր վայելում է երկրի իշխանությունների հարգանքը: 

Զրույցի ընթացքում պրն. Մինասյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքերի համար՝ հավաստիացնելով, որ իբրև դեսպան պիտի իր ջանքերը ներդնի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման համար: Նորանշանակ դեսպանը իր առաքելության մեջ կարևորեց գործակցությունը Ռումինիայի հայոց թեմի և ազգային հաստատությունների հետ:
Խոսվեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: