ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Եթե Վրաստանը չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա ոչինչ չի խանգարում Ջավախքին ճանաչել այն

Վրաստանը դեռ պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` քաղաքական նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան

«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորները հայտարարություն են ներկայացրել շրջանային ժողովին, որում նրանք կոչ են անում ճանաչել և դատապարտել, ինչպես նաև նպաստել Վրաստանի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:

«Վրաստանը դեռ պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` քաղաքական նկատառումներից ելնելով։ Գաղտնիք չէ, որ Անկարան նրա ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Եթե այսօր Վրաստանը չի կարող դա անել պետական մակարդակով, ոչինչ չի խանգարում հայերով բնակեցված Սամցխե–Ջավախքին ճանաչել այն», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Պետրոսյանը։

Այդ նպատակով Պետրոսյանը և վրացահայ պատգամավորների մի խումբ`  ի դեմս Զաքար Զաքարյանի, Գենադի Էլիզբարյանի, Սիմոն Մանանյանի և Սարգիս Ուզունյանի բարձրացրել են այդ հարցը և մտադիր են քննարկել առաջիկա ժողովին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
   
17.12.2017
   
18.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: