ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին:

Հոբելյանի առթիվ Հանրապետության Նախագահը շնորհավորել է և արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգև է հանձնել, ինչպես նաև կոչումներ շնորհել վաստակավոր կոլեկտիվի մի շարք ներկայացուցիչների:

«Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ նրանց և նաև նրանց նախորդներին շնորհակալություն հայտնել 80 տարի մեր ժողովրդին ծառայելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Չեքիջյանին և շնորհավորել նրա վաստակաշատ աշխատանքի համար, նրա համար, որ 56 տարի մաեստրոն այսպիսի եռանդով ու սիրով ղեկավարում է այս ներդաշնակ կոլեկտիվը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, այն հանդիսատեսին, որ այս 80 տարիների ընթացքում հաճույքով ըմբոշխնել է այս փառահեղ կոլեկտիվի կատարումները: Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ, որպեսզի երգչախումբը իր գործունեությունը շատ երկար շարունակի, մաեստրո՛, և Ձեր 56, 57 տարիներին գումարվեն ևս տասնամյակներ: 

Շնորհակալ եմ ձեզ»,-ասել է Հանրապետության Նախագահը երգչախմբին ուղղված իր շնորհավորական խոսքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
   
20.12.2017
  10° 
21.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: