ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ օֆշորային երկրների սև ցուցակ է հրապարակել

BBC

Եվրամիության Ֆինանսների նախարարները հրապարակել են ԵՄ հետ հարկային դաշտում համագործակցությունից խուսափող երկրների սև ցուցակ: Այն կազմված է 17  երկրներից, որոնց մեծ մասի իրավասության ներքո են գտնվում օֆշորային գոտիներ, հաղորդում է BBC գործակալությունը:

Սև ցուցակում հայտնված երկրներ են. Ամերիկյան Սաոմա, Բահրեյն, Բարբադոս, Գրենադա, Գուամ, Մակաո, Մոնղոլիա, Նամիբիա, ԱՄԷ, Պալաու, Պանամա, Սենթ-Լյուսիա, Սամոա, Տրինիդադ և Տոմագո, Թունիս, Հարավային Կորեա և Մարշալյան կղզիներ:

«Մենք ԵՄ մակարդակով կազմել ենք սև ցուցակ, որում ներառվել են հարկերից խուսափող երկրներ»,- նշել է Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Բրյունո լե Մերան:

Նախարարի խոսքերով ցուցակում հայտնված երկրները կարող են կորցնել Եվրամիության ֆոնդերին հասանելիությունը: Նրանց դեմ կկիրառվեն նաև այլ պատժամիջոցներ, թե հատկապես ինչպիսիք, ԵՄ-ում կորոշեն մի քանի շաբաթվա ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: