ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի Օմսկի մարզի ղեկավարությունը ցանկանում է հայ գործարարներին ներգրավել փայտամշակման ոլորտում

RussiaTrek.org

ՌԴ Օմսկի մարզի ղեկավարությունն մտադիր է հայ գործարարներին ներգրավել փայտամշակման ոլորտում:Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով «Նովի Օմսկ» հարթակին։

Տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բուրկովը քննարկել է համագործակցությունը «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի ու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի համագործակցության Միջխորհրդարանային հանձնաժողովի փորձագետ Յուրի Նավոյանի հետ։

«Մեզ համար Հայաստանի Հանրապետությունը կարևորագույն ընկերներից է։ Մենք բաց ենք ցանկացած երկխոսության համար` լինի դա մշակութային, քաղաքական թե տնտեսական», - հայտնել է Ալեքսանդր Բուրկովը։

Բուրկովը հայտնել է, որ մտադրություն կա հայ գործարարներին փայտամշակման ու գյուղատնտեսական ոլորտում ներգրավելու։

«Մեզ համար կարևոր է փայտամշակման ոլորտը զարգացնել, փայտի պատրաստման ու վերամշակման ծավալներն ավելացնել», - ասել է Բուրկովը։

Նավոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է կրթության ու մշակույթի ոլորտում համագործակցություն ծավալելու հարցում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: