ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,274.04 դրամ ԱՐԾԱԹ - 245.04 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,963.84 դրամ

Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայության հետ ամենամյա ընթրիքին

cataloguemagazine.com.au

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ճաշին, հայտնում է Panorama.am-ը:

Ճաշը տեղի կունենա 2018թ.-ի հունվարի 30-ին՝ Փարիզում:

CCAF-ը միավորում է Ֆրանսիայում հայկական համայնքի խոշորագույն քաղաքական, մշակութային, կրթական, կրոնական ու սոցիալական կազմակերպություններին:

Համակարգող խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ներհամայնքային գործունեությունը, պայքարել հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, պաշտպանել Ֆրանսիայի հայկական համայնքի շահերն ու ներկայացնել միասնական տեսակետ հանրային քաղաքականության կարևոր հարցերում:

Նշենք, որ CCAF-ի այս տարվա ամենամյա ընթրիքին մասնակցել էր այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 36%
Քամի՝ 11.27 կմ/ժ
27 C°
 
18°  28° 
17.07.2018
18°  31° 
18.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: