ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթը

Thebeat925.ca

Երևանի քաղաքապետարանը «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում հայտարարում է «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթը:

Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից՝ մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում գործող առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև անհատ քաղաքացիներ՝ ներկայացնելով կազմակերպության մուտքի, ցուցափեղկերի, անհատ քաղաքացիների դեպքում՝ բակի, պատշգամբի ձևավորման աշխատանքները: Ամանորյա ձևավորումը պետք է լինի յուրօրինակ և շրջապատին ներդաշնակ:

Ձևավորման մեջ խրախուսվում է արծաթագույն և ոսկեգույն երանգների օգտագործումը:
«Լավագույն ձևավորված կազմակերպություն», «Լավագույն ձևավորված բակ», «Լավագույն ձևավորված պատշգամբ» անվանակարգերով անցկացվող մրցույթին մասնակցելու համար ձևավորման աշխատանքը ներկայացնող լուսանկարը անհրաժեշտ է ուղարկել Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին /FB/yerevanmunicipality/՝ նշելով կազմակերպության տվյալները (հասցե, անվանում), անհատների դեպքում՝ անուն, ազգանուն, հասցե և կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։

Ձևավորումները պատկերող լուսանկարներն ու մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 25-ը: Մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցանակաբաշխությունը կկայանա 2018 թվականի հունվարին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: