ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտի սրտում նոր քաղաք կհիմնվի՝ Կաղանդավանը

Armef

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հանրությանն է ներկայացնում ամանորյա ծրագիրը: Դեկտեմբերի 18-ից 12 օր շարունակ կկազմակերպվի աննախադեպ  ամանորյա տոնական միջոցառումների շարք, որը հնարավորություն կընձեռի հասարակության լայն զանգվածներին ու տարբեր տարիքային խմբերի  ներկայացուցիչներին՝  նախատոնական օրերը  հետաքրքիր և յուրօրինակ կերպով  անցկացնելու:

Նախատեսվում է Ստեփանակերտի սրտում՝ Վերածննդի հրապարակում «հիմնել» ամանորյա քաղաք՝ Կաղանդավանը: Կաղանդավանի բացումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին՝ հատուկ տոնական արարողությամբ: 

Տեղադրվելու են տնակներ՝ ամանորյա զարդարանքներով, որտեղ  առևտրային կազմակերպություններն ու ստեղծագործողները  ցուցադրելու և վաճառելու  են իրենց արտադրանքը կամ ծառայությունները։   Կաղանդ Պապի հետ իրենց ամանորյա երազանքներով կիսվելուց բացի, երեխաները հնարավորություն կունենան ժամանակ անցկացնել «ստեղծագործական տնակում», որտեղ կկազմակերպվեն վարպետության դասեր՝ ամանորյա նվերներ, խաղալիքներ, բացիկներ պատրաստելու  համար։

«Ամանորյա քաղաքի» փոքրիկ բեմը մշտապես աշխույժ է լինելու՝ երաժշտական ու պարային համարներ արցախյան համույթների մասնակցությամբ, ինչպես նաև թատերական ներկայացումներ փոքրիկների համար: Իրականացվելու են նաև այլ ժամանցային ծրագրեր՝ քիմիական շոու, միմ շոու, աճպարարների վարպետության ցուցադրություն: Երեխաները կհանդիպեն սիրված հեքիաթների հերոսների հետ:

Ծրագիրն իրականացվելու է գործընկերների աջակցությամբ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ, «Արցախէներգո» ՓԲԸ, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ:

Դեկտեմբերի 31-ի ամանորյա համերգը կամփոփվի նախատոնական միջոցառումների շարքը:  Համերգին իրենց մասնակցությունը կբերեն արցախյան համույթները և հատուկ հրավիրված հյուրը՝ «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբուն, ով հասցրել է ձեռք բերել  հայաստանյան և արցախյան երկրպագուների մեծ բանակ:

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ  ևս նախատեսվում է մեծ համերգային ծրագիր՝ հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: