ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,274.04 դրամ ԱՐԾԱԹ - 245.04 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,963.84 դրամ

2017-ի դեկտեմբերին մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր

Razm.info

2017 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ կառավարության նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ որոշման նախագծով նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի, ինչպես նաև այդ նույն ամսին զորացրել սահմանված ժամկետում ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեկտեմբեր ամսին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերություններ»,- ասել է Զաքարյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 36%
Քամի՝ 11.27 կմ/ժ
27 C°
 
18°  28° 
17.07.2018
18°  31° 
18.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: