ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հայտարարություն են տարածել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լագանը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, հայտնում է Panorama.am-ը։
ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունում Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց միասնական դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան Եզրափակիչ ակտի՝ մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, հավելելով, թե հակամարտության խաղաղ կարգավորումը միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդներին իրապես հաշտեցնելու համար։
«Ողջունում ենք հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձ մակարդակի երկխոսության վերսկումը, ինչպես նաև արտգործնախարարների միջև դեկտեմբերի 6-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը։ Գոհունակություն ենք հայտնում բանակցությունների ակտիվության կապակցությամբ և կողմերին կոչ անում ջանքեր ներդնել քաղաքական կարգավորմանն առնչվող էական հարցերի շուրջ փոխզիջման հասնելու ուղղությամբ։ Հակամարտության լուծման հետաձգումը էլ ավելի կբարդացնի իրադրությունը և կասկածի տակ կառնի կողմերի`հարատև համաձայնության հասնելու հանձնառությունը», - նշված է հայտարարության տեքստում;
Հայտարարության հեղինակներն այնուհետև կոչ են անում Բաքվին և Երևանին ընդունել վստահության ամրապնդման միջոցները, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնումն ու իրականացնել 2016 թ-ին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած այլ համաձայնությունները։
Հիշատակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկած և կողմերի հավանության արժանացած անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հովանու ներքո, ինչպես նարև խրասուսել մարդկային շփումները ադրբեջանցիների և հայերի միջև զերծ մնալով նմանօրինակ մարդասիրական նախաձեռնությունները քաղաքականացնելուց։
«Մեր երկրները պատրաստակամ են սերտորեն աշխատել կողմերի հետ հանուն հարատև ու խաղաղ կարգավորման։ Մենք հանձնարարել ենք մեր համանախագահներին շարունակել միջնորդական գործունեությունը կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկների շուրջ փոխզիջման հասնելու հարցում, այնուհանդերձ ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու գլխավոր պատասխանատվությունը կրում են ադրբեջանցի և հայ առաջնորդները», - ասված է հայտարարության մեջ։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ