ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրզրումում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանին պատկանող բնակավայր

Էրզրումի (Կարին-Ակունքի խմբ.) Դումլու թաղամասի հարևանությամբ գտնվող գյուղական բնակավայրում հայտնաբերվել են ժայռափոր գերեզմաններ, տաճար ու հին բնակավայր, ինչպես նաև՝ 50 մետր խորություն ունեցող ջրի թունել։ Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ուրարտական ժամանակշրջանին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրզրումի պատմությունն ու մշակույթն ուսումնասիրող հետազոտող ու գրող Օմեր Ֆարուք Քըզըլքայան, տեղեկանալով  Դումլու թաղամասի հարևանությամբ գտնվող գյուղական բնակավայրում կատարված գանձագողությունների մասին, ենթադրել է, որ այն կարող  է պատմական նշանակության կարևոր վայր լինել ու սկսել է պեղումներ իրականացնել այնտեղ։

Նա լայնամասշտաբ հետազոտություն է կատարել ու հայտնաբերել անտիկ ժամանակաշրջաններին պատկանող ժայռափոր գերեզմաններ, տաճար, բնակավայր և ջրի թունել։ Նրա խոսքով՝ բնակավայրի մնացորդները պատկանում են Ուրարտական թագավորության ժամանակաշրջանին։

Անդրադառնալով շրջանի ժայռափոր գերեզմաններին նա մասնավորապես նշել է․ «ժայռափոր գերեզմանները թագավորների կամ ժողովրդի հարգանքը վայելող այլ անձանց հուղարկավորելու վայր են եղել։ Կարծում ենք, որ սա թագավորի, կառավարչի կամ հոգևորականի գերեզման է»։

Քըզըլքայանը  դիմել է շրջանի Մշակույթի ու զբոսաշրջության տնօրինությանը՝ այդ շրջանը պաշտպանության տակ վերցնելու նպատակով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: