ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահի՝ Հունաստան կատարած այցը վերածվել է լեզվակռվի

The Pappas Post

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Հունաստան, որը թվում էր, թե շրջադարձային կլինի (այն վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի կողմից առաջին նման այցն էր) վերածվել է «լեզվակռվի»: Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի կողմ է դրել դիվանագիտական նրբանկատությունն ու մի շարք «կարմիր գծեր» հատել: Այս մասին գրում է The Guardian-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  Էրդողանը պատմական այցի առաջին օրը կոպտորեն հիշեցրել է երկու երկրների միջև տեղի ունեցած վեճերի մասին, այդ թվում նաև 1923 թվականի Լոզանի համաձայնագիրը:

Ինքնաթիռից իջնելուց մեկ ժամ առաջ Էրդողանը վեճի է բռնվել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Նա հայտարարել է, որ Աթենքը երբեք չէր դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց Անկարայի աջակցության: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Հունաստանը պետք է աշխատի Լոզանի պայմանագրով ամրագրված՝ Թրակիայում մահմեդական փոքրամասնության կրոնական իրավունքների հետ կապված վիճակը բարելավելու համար:

Աթենքը հուսով էր, որ երկու երկրների միջև լարված հարաբերությունների ֆոնին երկօրյա այցը հարևանների միջև հարաբերությունները նոր փուլ կտեղափոխեր:

Սակայն 63-ամյա Էրդողանը, շնորհակալություն հայտնելով Հունաստանին իրեն ընդունելու համար, շարունակել է իր սուր հռետորաբանությունը:

Վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցությունների ընթացքում էլ նա մեղադրել է հույներին օսմանյան պատմական վայրերը պատշաճ կերպով չխնամելու և մահմեդականներին երկրպագության համար համապատասխան վայր չտրամադրելու համար: Նա հավելել է, որ Կիպրոսը չի միավորվել, որովհետև հույն կիպրացիները շարունակել են մերժել «արդար և կայուն» կարգավորումը: Նա նաև մեղադրել է Հունաստանի իշխանություններին հույների և թուրքալեզու մահմեդական փոքրամասնության միջև առկա տնտեսական անհավասարության համար:

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ Աթենքը պետք է վերադարձնի Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորականներին... 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: