ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի 85 երկրներում աթեիստներին հետապնդում են

LSE Blogs

Եվրախորհրդարան ներկայացված նոր զեկույցի տվյալներով՝ աթեիստները դաժան խտրականության են ենթարկվում աշխարհի 85 երկրում: Զեկույցը կազմած Միջազգային հումանիտար և էթիկական միությունը (IHEU) նշում է, որ վերջին 12 ամիսների տվյալներով՝ անհավատներին հետապնդում են առնվազն 7 երկրում՝ Հնդկաստանից եւ Մալայզիայից մինչեւ Սուդան եւ Սաուդյան Արաբիա, փոխանցում է News.am-ը։

«2017 թվականին մտքի ազատության մասին» կազմակերպության զեկույցում որևէ հավատի չհետևող մարդկանց «դաժան խտրականության» դեպքեր են արձանագրվել 85 երկրում: Այս երկրներից յոթում՝ Հնդկաստանում, Մավրիտանիայում, Մալայզիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում և Մալդիվներում անհավատներին «ակտիվորեն հետապնդում» են, պնդում են զեկույցի հեղինակները:

Իրավիճական ամենից վատ է IHEU-ի փորձագետների կողմից իրեն որեւէ կրոնի հետեւորդ չհամարող մարդկանց համար վտանգավոր համարվող 85 երկրից 30-ում. այնտեղ վերջին 12 ամսում կոպիտ խախտումներ են գրանցվել: Դա կարող է լինել աստվածանարգության կամ կրոնին վիրավորելու մեջ կասկածվողների արտադատական հաշվեհարդար, իշխանությունների կողմից ճնշումներ կամ նույնիսկ նրանց անհետացում:

Զեկույցում նշվում է, որ այս 30 երկրից 12-ում հավատուրացությունը՝ կրոնափոխությունը կամ դրանից հրաժարվելը մահապատժով է սպառնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: