ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: 
Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ, 

Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
1991 և 2006 թվականների դեկտեմբերի 10-ի հանրաքվեները վճռորոշ դերակատարություն ունեցան մեր հանրապետության կյանքում՝ ազդարարելով ժողովրդավարության ուղին բռնած մեր ժողովրդի հաստատուն կամքի և անսասան ոգու մասին: 

Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, պաշտպանեցինք մեր պետական անկախությունը և շարունակում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այն հետևողականորեն ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ: 
Սույն թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը դարձան դրա վառ ապացույցները:

Նոր Մայր օրենքը մեր հանրապետությունում սահմանադրականության, ժողովրդավարական ինստիտուտների հետագա կայացման ու զորացման օբյեկտիվ վկայությունն է, որը կրկին փաստեց մեր ժողովրդի հավատարմությունը ազատ և քաղաքակիրթ երկիր կառուցելու գործին: 

Թանկագի՛ն հայրենակիցներ, 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, երջանկություն ու բարօրություն Արցախի յուրաքանչյուր ընտանիքի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: