ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչը Ղազախստանի նախագահին է փոխանցել մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարը

PHOTO/DAVIT HAKOBYAN

ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին է փոխանցել մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարը։ 

Լուսանկարն արվել է հոկտեմբերի 12-ին Սոչիում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:  ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի լուսանկարը մեծ տարածում է գտել հատկապես ղազախստանյան լրատվամիջոցներում։

BNews.kz-ի հետ զրույցում Հակոբյանն ասել է, որ հաճելի է եղել, երբ համացանցից օգտվող ղազախստանցիները մեծ ուշադրություն են դրսևորել այդ լուսանկարի նկատմամբ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Մեզ` պաշտոնական լուսանկարիչներիս, սովորաբար որպես արարողակարգային լուսանկարիչների են ընկալում։ Այս քայլով ապացուցի, որ մենք կարող ենք սովորական արարողակարգից ստեղծագործական կադր ստանալ։ Այո, կրեատիվ կադր է ստացվել։ Ինձ հաճելի էր նման արձագանքը։ Ղազախները շնորհակալ էին, որ ես նրանց նախագահին գեղեցիկ եմ նկարել»,- ասել է նա։

Հակոբյանը պատմել է, որ իրականում ցանկացել է նկարել Սերժ Սարգսյանին, բայց ՀՀ նախագահի փոխարեն լուսանկարի կենտրոնում պատահաբար հայտնվել է Ղազախստանի նախագահը։

Նա ավելացրել է, որ շապիկներ է տեսել, որոնց վրա այդ լուսանկարն է պատկերված։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: