ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ Վիեննայում կայացել է Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը

Դեկտեմբերի 9-ին Վիեննայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից

Դեսպանների հանդիպմանը քննարկվեց ս.թ. մարտին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Ամփոփվեցին 2017թ. երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարված աշխատանքները։

Հանդիպանն անդրադարձ արվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրանից բխող անելիքներին։ Արծարծվեց եվրոպական այլ կառույցների շրջանակներում համագործակցությունը։

Հանգամանալից քննարկում տեղի ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստի արդյունքների շուրջ։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած հանդիպումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը։

Դեսպանների խորհրդակցությանը անդրադարձ արվեց հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այս առումով դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալվող քայլերին։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության համատեքստում քննարկում տեղի ունեցավ կառույցի օրակարգային հարցերի շուրջ։

Հանդիպմանը հատուկ ուշադրության կենտրոնում էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները։

Մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավածությանն առնչվող հարցերի շուրջ, անդրադարձ կատարվեց խորհրդարանական վեհաժողովների գործունեությանը։

Մանրամասն քննարկում տեղի ունեցավ եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի խթանման, ապակենտրոնացված համագործակցության ընդարձակման, մշակութային կապերի և գիտակրթական փոխանակումների շուրջ։

Խորհրդակցությանը կարևոր տեղ հատկացվեց դեսպանընկալ երկրների հետ առևտրատնտեսական փոխգործակցության խորացման, ներդրումների խրախուսման նպատակով իրականացվող քայլերին։ Այս առումով կարևորվեց Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքների համադրումը։

Հանդիպման օրակարգում էր Սփյուռքի կառույցների հետ աշխատանքը։

Անդրադարձ կատարվեց մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդրիներին և դրանց լուծման ուղիների վերաբերալ Հայաստանի մոտեցումներին։

Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ «Դիվանագիտական ծառայության մասին» և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների համապատասխանեցումը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարար Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: