ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում ադրբեջանցիները պահանջել են սուպերմարկետներից հեռացնել «Արցախ ֆրուտ»-ի դոշաբը

Artsakhpress

Մոսկվայի սուպերմարկետներից մեկում օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիներ պահանջել են, որ դարակներից հեռացնեն դոշաբը: Պատճառը պիտակի վրա գրված «Արցախ» բառն է եղել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Արցախ ֆրուտ» ընկերության ղեկավար Արմեն Ծատրյանը:

Տեղի ունեցածի մասին Ծատրյանն իմացել է մամուլից: Խանութի տերերը (ինչպես այս, այնպես էլ այլ խանութների) նրան չեն անհանգստացրել և չեն խնդրել պիտակը փոխել:

«Մեր ապրանքը վաճառվում է Մոսկվայի խոշոր սուպերմարկետներում։ Տասնյակ ազգերի մարդիկ են մտնում այնտեղ, բայց նման միջադեպեր միայն ադրբեջանցիներն են հրահրում», - հայտնել է նա:

Ծատրյանը նշեց, որ անցյալ տարի ևս բախվել են նման խնդրի:

«Բայց սա դեռ ոչինչ: Մեր կայքն են նույնիսկ կոտրել, ֆեյսբուքյան էջը: Վերականգնեցինք, իհարկե, բայց մեր ընկերությունը փոքր է, կայքը լավ պաշտպանել չենք կարող: Իսկ Ադրբեջանում հայկական կայքերը գրոհելու համար հաքերների մի ամբողջ բանակ է աշխատում», - ասել  է Ծատրյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: