ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նեթանյահուն՝ Թուրքիայի նախագահին. Իսրայելը չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, ով ռմբակոծում է իր սեփական ժողովրդին

AP

Իսրայելը չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, ով իր երկրում ռմբակոծում է իր սեփական ժողովրդին: Այս մասին հայտարարել է  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե «Իսրայելն ահաբեկչական պետություն է», փոխանցում է The Jerusalem Post-ը:

«Իսրայելը  չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, ով իր երկրում ռմբակոծում է իր սեփական ժողովրդին, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին և Համասին»,- նշել է նա:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու մասին և Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: