ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայերի ջարդը թուրքական հրեաների ձեռքի գործն է».Ամերիկացի պրոֆեսորը զրկվել է պաշտոնից` Ցեղասպանության մասին արված հայտարարության համար

Ամերիկացի պրոֆեսոր Մայքլ Չիկինդասը, ով Ռութգերսի համալսարանի (Նյու Ջերսի նահանգ) սննդաբանության ամբիոնի դասախոս է և գլխավորում է Մթերքի, սննդի ու առողջապահության կենտրոնի Մարսողության համակարգի առողջության կենտրոնը, ազատվել է դասեր տալու իրավունքից ու զրկվել պաշտոնից սոցիալական կայքերում հրապարակած  հակասեմիտական գրառումների պատճառով։

Նրան նաև կպարտադրեն «մշակութային դասընթացներ» անցել: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը` հղում կատարելով The Daily Targum-ին։

Հոդվածում նշվում է, որ Չիկինդասը հակասեմիտական կարծրատիպեր է «տարածել», իր բլոգում ծուռքիթ հրեաների ծաղրանկարներ է հրապարակել, պնդել է, որ նրանք իբրև թե գրավել են իշխանությունը Հոլիվուդում, Կենտրոնական բանկում ու հսկում են ԱՄՆ կառավարության գործողությունները, ինչպես նաև Իսրայելը կոչել է ցեղասպանություն իրականացնող «ահաբեկչական երկիր»։

 Նա նաև պնդել է, որ հայերի ջարդը թուրքական հրեաների ձեռքի գործն է, իսկ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևում Իսրայելն է կանգնած եղել:

 Պրոֆեսորին գործից հեռացնելու մասին պահանջագիրը ստորագրել են Ռութգերսի համալսարանի 3200 ուսանող։ Այդ համալսարանում հրեա ուսանողների թիվն ամենամեծն է ԱՄՆ-ում։





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: