ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահակաշվիլիի վերջը, թե՞ իշխանափոխության սկիզբը

Lenta.ru

Դեկտեմբերի 11-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, ով ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ին, կալանավայրից տեղափոխել են Կիևի Պեչերսկու դատարան, որտեղ կընտրվի նրա խափանման միջոցը:

Դատի ժամանակ Սահակաշվիլին իրեն անվանել է Ուկրաինայի օլիգարխիայի բանտարկյալ: Որից հետո ավելացրել է. «Մենք որևէ առճակատման կարիք չունենք, ես կտրուկ գործողությունների կոչ չեմ անում»: Դրանից հետո քաղաքական գործիչը և նրա կողմնակիցները երգել են Ուկրաինայի օրհներգը: Չնայած քաղաքական գործչի կոչին, դատավարության ընթացքում, տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Սահակաշվիլիի կողմնակիցները փորձել են ներխուժել դատարանի շենք, սակայն ոստիկանության ջանքերով հետ են մղվել: Բախումների ընթացքում ցուցարարները հրաձգային զենքեր և պայթուցիկներ են օգտագործել:

Սահակաշվիլիի դատավարությունը սկսվել է  կեսօրին: Նրան մեղադրանք է ներկայացվել հանցանք գործելու փորձի, «մի խումբ անձանց, կազմակերպված խմբավորման կամ հանցագործ կազմակերպության կողմից նախնական պայմանավորվածությամբ հանցանք գործելու» և «հանցագործ կազմակերպության անդամներին օժանդակելու ու նրանց հանցագործ գործունեությունը թաքցնելու» կետերով:

Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները կիրակի օրը Կիևի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ուկրաինայի Վերին Ռադային ներկայացրել են 4 պահանջ:

Առաջին պահանջը իմպիչմենտի մասին օրենքի ընդունումն է, երկրորդը՝ հակակոռուպցիոն դատարանի մասին օրենքն է: Երրորդ պահանջը վերաբերում է երկրորդ ընթերցմամբ ընտրությունների մասին օրենքի ընդունմանը, իսկ չորրորդ պահանջը՝ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հրաժարականին: Պահանջների մասին հայտարարել է Սահակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության ներկայացուցիչ Օլգա Գալաբալան: Նա նաև պարզաբանել է, որ բոլոր պահանջները պետք է կատարվեն դեկտեմբերի 19-22-ը:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Միխայիլ Սահակաշվիլին կասկածվում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի թիմի գումարներով պետական իշխանության փոփոխության կոչերով բողոքի ակցիա կազմակերպելու մեջ:

Եթե Սահակաշվիլիի դեմ ներկայացված մեղադրանքներն ապացուցվեն, ապա դա կնշանակի նրա կարիերայի «տխուր վերջաբան»: Իսկ գործի կարճումը նոր հարված կլինի իշխանությունների հեղինակությանը՝ ամրապնդելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կողմնակիցների դիրքերը:

Փորձագետներն Արևմուտքին կոչ են անում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ սկզբունքային դիրքորոշում որդեգրել: Միևնույն ժամանակ նրանք չեն բացառում, որ Պորոշենկոն կարող է արժանանալ Յանուկովիչի ճակատագրին: Չէ՞ որ Յանուկովիչի «վերջը» ևս սկսվեց կասկածելի ձերբակալություններով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: