ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանում հարազատ հայ եղբայրներն ամուսնացել են հարազատ հայ քույրերի հետ

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի Բագրատիոնովսկ քաղաքում աննախադեպ դեպք է գրանցվել Ռուսաստանի պատմության մեջ. hարազատ եղբայրներն ամուսնացել են հարազատ քույրերի հետ: Այս մասին հայտնում է RusArmInfo-ն՝ հղում կատարելով nevnov.ru կայքին:

Տեղի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության փոխանցմամբ՝ Էդուարդ և Արմենակ Հակոբյանների ու Ալվինա և Անահիտ Ավետիսյանների նմանատիպ ամուսնությունն առաջին դեպքն է քաղաքում:

«Մեզ մոտ ընդունված չէ ծանոթություններ հաստատել սոցիալական ցանցերի միջոցով: Մենք պարզապես այցելել  էինք մեր մորաքրոջ տուն՝ ընտանեկան տոնի առթիվ, որտեղ հյուրերի թվում էին նաև մեր ապագա ամուսիններն ու նրանց ծնողները: Հավանաբար ի վերուստ էր որոշված, որ  այս հանդիպումը պատահական չէ»,- պատմել է քույրերից մեկը:

Ալվինայի խոսքով, երբ ծնողներն իմացել են իրենց երեխաների հարաբերությունների մասին, անմիջապես որոշել են, որ նշանադրության և հարսանիքի արարողությունները նույն օրը տեղի կունենա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: