ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի ԱԳ նախարարը կողմ է Եվրոպայի միացյալ նահանգների ստեղծման գաղափարին

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն իր աջակցությունն է հայտնել 2025 թվականին Եվրոպայի միացյալ նահանգներ ստեղծելու գաղափարին։

Արտգործնախարարի կարծիքով՝ Եվրոպան պետք է վերածվի իր քաղաքացիների շահերի պաշտպանի։ Գաբրիելը նշել է, որ դա անհնար է, երբ յուրաքանչյուր պետություն ինքն է հոգում այդ մասին։

«Դա, իրոք, անհրաժեշտ է: Աշխարհը փոխվում է։ Եվրոպա սեղմվում է։ Եվ եթե մենք կողք-կողքի չկանգնենք, ապա մեր երեխաներն ապագայում կզրկվեն ձայնից»,- նշել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի նախկին թեկնածու Մարտին Շուլցն առաջարկել էր մինչ 2025 թվականը ստեղծել Եվրոպայի միացյալ նահանգներ։ Ըստ Շուլցի՝ նման քայլի պարագայում կհայտնվի Գերմանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների աջ ազգայնականներին դիմակայելու հնարավորություն։

Նա հայտարարել է, որ մտադիր է ԵՄ անդամ երկրների հաստատմանը ներկայացնել Եվրոպայի միացյալ նահանգների ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, իսկ այն երկրները, որոնք համաձայն չեն լինի այդ փաստաթղթի հետ, ստիպված կլինեն դուրս գալ Եվրոպական միությունից:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: