ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է. Միխեիլ Ջանելիձե

mfa.am

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ, ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Շնորհավորելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վրաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ Ռուբեն Սադոյանի պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։
Միխեիլ Ջանելիձեն իր խոսքում նշեց, որ հայ և վրացի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, իսկ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Սադոյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել բարեկամ Վրաստանում և վստահեցրեց, որ հայ-վրացական հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ կանի առավելագունը։ Դեսպանը խորհրդանշական համարեց, որ իր պաշտոնը ստանձնում է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հոբելյանական տարում։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձան բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակցույցին։
Ռուբեն Սադոյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձավ մոտ ժամանակներս Մեղրիում բացվող ազատ տնտեսական գոտուն և հույս հայտնեց, որ այդ նախագիծը կգրավի նաև վրացի ներդրողների ուշադրությունը, ինչը հնարավորություն կտա այդ նախագծին տարածաշրջանային ավելի մեծ նշանակություն հաղորդել։

Երևանում 2018թ. կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման համատեքստում անդրադարձ կատարվեց միջոցառմանը Վրաստանի մասնակցության հարցին։ 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք թույլ կտան վերսկսել այդ ձևաչափով երկկողմ շփումները։ 

Զրուցակիցներն անդրադարձան նաև հայ-վրացական սահմանազատման հարցին՝ հույս հայտնելով, որ կողմերը տվյալ հարցի համար կգտնեն փոխշահավետ լուծում։ 

Միխեիլ Ջանելիձեն գոհունակությամբ փաստեց վերջին շրջանում Վրաստանում հայաստանցի ներդրողների, ինչպես նաև զբոսաշրջիկների թվի աճի մասին։ Այս առումով դեսպան Սադոյանն ընդգծեց, որ կարվի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակամիջոցում աճի նաև Հայաստան այցելող վրացի զբոսաշրջիկների թիվը։

Արտգործնախարար Ջանելիձեն նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են ավելի խորացնել հարաբերությունները ծառայությունների, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: