ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ռուսատոմ սերվիսը» Հայաստան է առաքել ատոմակայանի համար նախատեսված առաջին տուրբագեներատորը

Rosatom.ru

Դեկտեմբերի 10-ին «Ռուսատոմ սերվիս» ընկերությունն ավարտել է հայկական ատոմային էլեկտրակայանի համար նախատեսված երկու տուրբագեներատորներից մեկի առաքումը: Սարքավորման փոխադրումը Սանկտ Պետերբուրգում գտնվող գործարանից իրականացվել է երկու փուլով. ծովային ճանապարհով՝ մինչև Վրաստանի Փոթի նավահանգիստ և այնտեղից տեղափոխվել հայկական ԱԷԿ-ի տարածք: Այս մասին տեղեկացնում է Rosatom.ru կայքից: 

Նոր սարքավորումը կտեղադրվի հնի տեղում, որը պատրաստվել է 70-ականների վերջին: Տուրբագեներատորի հետ կփոխվեն նաև օժանդակ համակարգերը. սա նախագծի վրա իրականացվող աշխատանքի առանձնահատկություններից մեկն է:

Տուրբագեներատորն  արտադրվել է Силовые машины» ընկերությունում. այն էներգետիկայի բնագավառում ռուսական մեքենաշինական ընկերություն է, որը տեղադրված սարքավորումների ծավալով ներառված է աշխարհի առաջատարների տասնյակում:

Երկրորդ տուրբագեներատորը պլանավորվում է կայան հասցնել և տեղադրել 2018 թվականի դեկտեմբերին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: