ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում ցանկանում են վախի կայսրություն ստեղծել. «Human Rights Watch»-ի ներկայացուցիչ

Դիարբեքիրում անցկացվել է մարդու իրավունքների վերաբերյալ գիտաժողով, որին մասնակցել են Դիարբեքիրի «մարդու իրավունքների միության» (İHD), Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV) Դիարբեքիրի ներկայացուցչության, Դիարբեքիրի փաստաբանների պալատի, միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch»  (HRW) կազմակերպության ներկայացուցիչները:

Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքին: Սիմպոզիումի ժամանակ ելույթ ունեցած İHD Դիարբեքիրի մասնաճյուղի նախագահ Ռաջի Բիլիջին նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները հատկապես շատացել են քրդական կարգավորման գործընթացի դադարեցման և արտակարգ դրության հայտարարումից հետո:

Իսկ HRW-ի  Թուրքիայի հարցերով զեկուցող Էմմա Սինքլեյր Վեբբը նշել է, որ ներկայումս Թուրքիան գտնվում է կամայականությունների փուլում. «Ձերբակալություններ, կալանավորումներ, աշխատանքից հեռացումներ, արգելքներ. կարճ ասած՝ կամայականություններ: Ցանկանում են կատարյալ վախի կայսրություն ստեղծել»:

Անդրադառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դատավարությանը՝ Վեբբը հավելել է. «Դեմիրթաշի դեմ հարուցված գործին նայելով կարելի է հակիրճ նկարագրել երկրում տիրող իրավիճակը»:

İHD անչափահասների գծով հանձնաժողովի նախագահ Ռահշան Բաթարայ Սամանն էլ նշել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո համակարգված կերպով շատացել են կտտանքների կիրառման դեպքերը: Նույնն է վկայել նաև TİHV Դիարբեքեիրի ներկայացուցիչ , փաստաբան Բարըշ  Յավուզը: Իսկ HDP-ի խոսնակ Այհան Բիլգինը կարծիք է հայտնել, որ թուրքական պետությունը վախենում է կազմակերպված հասարակությունից, այդ պատճառով ճնշում է գործադրում ընդդիմադիր կուսակցությունների վրա:

«Հետ ենք պահանջում մեր աշխատանքը» կարգախոսով շարժման ակտիվիստներից Վելի Սաչըլըքն էլ ասել է. «Մեր գործունեությունը շարժում չի համարվում, մեր գոյությունը որակվում է որպես հանցանք: Մենք քուրդ ենք, ալևի ենք, դրա համար էլ մեզ հետ թշնամանում են. եթե ԱԶԿ-ից (Արդարություն և զարգացում կուսակցություն -AKP) չենք, ուրեմն ահաբեկիչ ենք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: