ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը հանդես եկան Զագրեբում կայացած մրցաշարում

ՀԱՕԿ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ Golden Spin of Zagreb գեղասահքի մրցաշարը, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ: Պարային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկում մեր գեղասահորդները վաստակեցին 127.78 միավոր (49.42+78.36) և 19 պարային զույգերի մեջ զբաղեցրին 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձան Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովան և Դմիտրի Սոլովյովը (186.66 միավոր):

Ավելի վաղ, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել էր, որ Թինայի և Սիմոնի առջև Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել, քանի որ օլիմպիական վարկանիշ նվաճած Իսրայելը ներկայացնող պարային զույգը մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: