ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է համագումարի գործունեության կարևորությունը՝ ուղղված Միացյալ Նահանգներում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և ԱՀՀ միջև  փոխգործակցության շրջանակների ընդլայնման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: