ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմավիրի մարզում վարչապետը մասնակցել է արևային էլեկտրակայանի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ:
Կառավարության ղեկավարի ներկայությամբ Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվել է «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը: Կայանն ամբողջովին կառուցվել է տեղական կազմակերպությունների ուժերով՝ «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների համագործակցությամբ: Շինարարությունն իրականացվել է այս տարի՝ 3.5 ամսվա ընթացքում, ներդրումների ծավալը կազմում է 750-800 հազ. ԱՄՆ դոլար: Շինարարության ընթացքում ստեղծվել է 70 աշխատատեղ, աշխատակիցները ներգրավվել են հարակից համայնքներից և գյուղերից: Կայանը բաղկացած է 3124 պոլիկրիստալային արևային վահանակներից և 37 արևային ինվերտորներից, որոնք ձեռք են բերվել աշխարհում դրանց արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություններից: Նախատեսվում է, որ կայանը կկարողանա ապահովել 1600 Մվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն: Վարչապետը ողջունել է կատարված աշխատանքը՝ նշելով, որ արևային էներգետիկան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի, ու արևային կայանների թվի ավելացումը վկայում է ոլորտի առաջընթացի մասին: 

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Արմավիրի մարզի Շենիկ համայնքում «Սպայկա» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգիներ, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին և ընդլայնման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ շուրջ 30 հա կեռասի և 22 հա ծիրանի այգիներն ամբողջովին ոռոգվում են կաթիլային եղանակով, որը բավական արդյունավետ է և մոտ 8-10 անգամ նվազեցնում է ոռոգման համակարգի ծախսատարությունը: Նշվել է, որ ինտենսիվ տեխնոլոգիայով այգիների մշակումը մեծացնում է նաև տեխնիկայով աշխատելու հնարավորությունը, ինչի արդյունքում ձեռքի աշխատանքը հասցված է նվազագույնի: Այգին ամբողջությամբ ծածկվելու է հակակարկտային ցանցերով:

Վարչապետի խոսքով՝ ինտենսիվ այգիների հիմնումը Հայաստանում գյուղատնտեսության արդիականացման ու զարգացման կարևոր ուղղություններից է, և կառավարությունը հետևողականորեն խթանում է այդ գործընթացը պետական աջակցության նպատակային ծրագրերի միջոցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: