ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիևի Մայդանում վարձու դիպուկահարների մասին տեղեկություն ունեցող վրացիները ներկայում թաքնվում են Հայաստանում

Крым.Реалии

Վրաստանի երկու քաղաքացիները, որոնք հայտարարել էին, թե մասնակցել են Կիևի Մայդանում 2014թ-ին տեղի ունեցած հրաձգություններին, թաքնվում են Հայաստանում։ Ռուսաստանյան լրատվամիջոցներում այսօր հայտնված տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին։

«Վկաները, որոնց մենք միջնորդում ենք վկայություն տալ դատարանում, իսկապես Հայաստանի տարածքում են։ Ցավոք այս պահին մենք չենք կարող բացահայտել նրանց գտնվելու վայրը, քանի որ նրանք անհանգստանում են իրենց անվտանգության համար»,- նշել է նա։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում թաքնվող Վրաստանի երկու քաղաքացիները հայտնել են, որ տեսել են, թե Կիևի Անկախության հրապարակում ինչպես են գործել վարձու դիպուկահարները 2014թ-ի ձմռանը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ: Նրանց խոսքով՝ Մայդանում վարձկաններին խոստացել են աշխատանքի համար վճարել հինգ հազարական դոլար։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: