ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը հայկական անձնագրերի արգելքը չեղյալ է հայտարարելու 2018 թվականի ապրիլին.նախատեսվածից կես տարի շուտ

FREETOUR.com

Երկրորդ անձնագրի առկայությունը շուտով կդադարի պատճառ լինել Վրաստանի քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելու համար։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլին` Վրաստանի սահմանադրության մեջ մտցվող փոփոխությունների հետ մեկտեղ, դեկտեմբերի 12-ին լրագրողներին է հայտնել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

«Առաջարկ է եղել այդ նորմը մյուսներից շուտ մտցնել` Սահմանադրության մեջ արվող փոփոխությունների հետ մեկտեղ», - ասել է Կոբախիձեն Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում։

Վրաստանի իշխանության որոշումը ողջունել են երկրի ազգային և էթնիկ փոքրամասնությունները, քանի որ Վրաստանի քաղաքացիները 2011 թվականից սկսած, արտասահմանյան անձնագիր ստանալիս ավտոմատ կերպով զրկվում էին Վրաստանի քաղաքացիությունից։ Սա վերաբերում է Վրաստանի հայ համայնքին ընդհանուր առմամբ.  պաշտոնական տվյալների համաձայն` վերջին վեց տարվա ընթացքում երկրորդ քաղաքացիություն ունենալու պատճառով Վրաստանի 30 հազար քաղաքացի զրկվել է անձնագրից, նրանցից շուրջ 80%-ը էթնիկ հայեր են։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: