ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի «Ինտեր» վարձակալությամբ

Իտալական լրատվամիջոցները շարունակում են քննարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» Միլանի «Ինտեր» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, փոխանցում է news.am-ը:

Հեղինակավոր Corriere dello Sport-ը գրում է, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը կարող է «Ինտեր» տեղափոխվել վարձակալությամբ, հետագայում տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ: Սակայն խնդիրն այն է, որ Մխիթարյանը Եվրամիության երկրի քաղաքացիություն չունի, իսկ Իտալիայում գործում է Եվրամիության քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստների քանակի սահմանափակում:

Ավելի վաղ նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Ինտերի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուի հետ: Վերջին շրջանում անգլիական թիմի հայտացուցակից դուրս մնացած Մխիթարյանն արտահերթ հանդիպում էր ունեցել Մոուրինյոյի հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: