ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի դեսպանի հետ

president.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման շուրջ չորս ու կես տարիներին՝ ընդգծելով, որ նա, որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժան Մաքարունին և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ Հայաստանում Լիբանանի նոր դեսպանը նույնպիսի եռանդով իր ավանդը կներդնի երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման գործում: Նախագահը կարևորել է հարաբերությունների խորացման ուղղությամբ շարունակական աշխատանքը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանին և Լիբանանին հաջողվել է ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, զարգացնել միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական շփումները, հարստացնել իրավապայմանագրային բազան: Սերժ Սարգսյանը և Ժան Մաքարունը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին որոշակիորեն ակտիվացել են լիբանանյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ: 
Հանրապետության նախագահը և դեսպան Մաքարունը մտքեր են փոխանակել նաև մերձավորարևելյան տարածաշրջանի իրավիճակի և զարգացումների շուրջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: