ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Պուտին բաբայ», թե՞ «Պուտին բայ-բայ». զավեշտալի դեպք ՌԴ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

Znaj.ua

Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն՝ ՌԴ նախագահը սխալ է կարդացել իր ասուլիսի ժամանակ Թաթարստանից եկած լրագրողներից մեկի ձեռքում բռնած պաստառի գրառումը։

«Պուտին բաբայ» արտահայտությունը, որը թաթարերենից թարգմանաբար նշանակում է «Պուտին պապիկ», նախագահը կարդացել է որպես «Պուտին բայ–բայ»։

Երբ աղջկան խոսք են տվել, նա բացատրել է, որ պաստառի վրա  գրված է «Պուտին բաբայ»:

«Ոչ թե «բայ–բայ», այլ «բաբայ»,- ասել է աղջիկը՝ նշելով, որ ՌԴ նախագահին Թաթարստանում այդպես են ներկայացնում երեխաներին:

Պուտինը կատակով բողոքել է՝ նշելով, որ «տարիքի հետ տեսողությունը վատթարացել է»: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: