ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Քրդստան» բառը հնչեցնելու համար թուրք պատգամավորը կզրկվի Թուրքիայի խորհրդարանի 2 նիստին մասնակցելու հնարավորությունից

Թուրքիայում հրապարակվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (HDP-ԺԴԿ) պատգամավոր Օսման Բայդեմիրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը՝ Թուրքիայի խորհրդարանում «Քրդստան» բառը հնչեցնելու համար:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sabah» թերթին, իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությյունների պատգամավորների քվեարկությամբ Բայդեմիրը ստիպված կլինի բաց թողնել խորհրդարանի 2 նիստ:  Բացի այդ, կսահմանափակվեն նրա ճանապարհորդական ծախսերի համար նախատեսված գումարները:

Հիշեցնենք, որ AKP-ի և MHP-ի համատեղ ջանքերով Թուրքիայում մշակվել էր օրինագիծ, որով պատիժ էր սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր Թուրքիայի խորհրդարանում  կարտաբերեն «Հայոց ցեղասպանություն» և «Քրդստան»  բառերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: