ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց հեռուստակամուրջ` Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար

mfa.am

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ավանդական դարձած հեռուստակամուրջը, որն անցկացվեց դեկտեմբերի 13-ից Հայաստանում մեկնարկած 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորեց հայ խաղաղապահների մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին ու նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար: 
Փոխնախարար Հովակիմյանը նշեց, որ այս առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը նպաստում է Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև` Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին՝ կարևորելով նրանց դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղեցին Հայաստանում Գերմանիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանները:

Աֆղանստանից ողջույնի և շնորհակալական խոսքեր հղեցին նաև հայ խաղաղապահները: Հեռուստակամուրջի ընթացքում խաղաղապահների ընտանիքների անդամներին հնարավորություն ընձեռվեց անկաշկանդ մթնոլորտում շփվելու ծառայություն իրականացնող իրենց հարազատների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: